երեքշաբթի, մայիս 20
20 / 5 / 2025
Մենք հանձնառու ենք անել լավագույնը հարաբերություններն ամրապնդելու համար. Գևորգ Պապոյանը՝ հայ-իսպանական համագործակցության մասին

Մենք հանձնառու ենք անել լավագույնը հարաբերություններն ամրապնդելու համար. Գևորգ Պապոյանը՝ հայ-իսպանական համագործակցության մասին

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մայիսի 19-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իսպանիայի Թագավորության դեսպան Ռիկարդո Մարտինես Վասկեսին: Հանդիպմանը ներկա են եղել նախարարի տեղակալ Արման Խոջոյանը և ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը։
 
 
«Իսպանիան Եվրոպայի մեր ամենաարժեքավոր գործընկերներից մեկն է, և մենք հանձնառու ենք անել լավագույնը՝ այս հարաբերություններն էլ ավելի ամրապնդելու համար՝ հիմնվելով մեզ միավորող վստահության և ընդհանուր շահերի վրա»,- նշել է Գևորգ Պապոյանը։
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանի տնտեսության դիվերսիֆիկացմանն ու օտարերկրյա ներդրումների ներգրավմանը, ինչպես նաև քննարկվել են փոխգործակցության զարգացման առավել հեռանկարային ուղղությունները՝ գյուղատնտեսություն, զբոսաշրջություն, ինտենսիվ տեխնոլոգիաներ և այլն։
Քննարկվել է երկկողմ առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման նպատակով B2B ձևաչափով գործարար հանդիպումների, ինչպես նաև ճանաչելիության բարձրացման նպատակով լրագրողների և բլոգերների այցերի կազմակերպման հնարավորությունը։
Գևորգ Պապոյանը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, որը կարող է դառնալ ինչպես տարածաշրջանային, այնպես էլ ավելի լայն տնտեսական համագործակցության կարևոր գործոն։

  • Կիսվել: