հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
Մեկնարկեց Իսակով-Արշակունյաց ճանապարհային հանգույցի կառուցման ծրագրի իրագործումը. քաղաքապետարան

Մեկնարկեց Իսակով-Արշակունյաց ճանապարհային հանգույցի կառուցման ծրագրի իրագործումը. քաղաքապետարան

Երևանի քաղաքապետարանը ՀՀ կառավարության համաֆինանսավորմամբ և Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) վարկային միջոցներով իրականացնում է Իսակով-Արշակունյաց ճանապարհահատվածի կառուցման ծրագիրը:

Պաշտոնական արարողության ընթացքում կողմերի միջև ստորագրվեց տեխնիկական վերահսկողության և խորհրդատվական ծառայությունների պայմանագիրը: Օրերս նաև ստորագրվել էր շինարարական աշխատանքների պայմանագիրը:

Նոր ճանապարհը հնարավորություն կտա նվազեցնել մայրաքաղաքի երթևեկության ծանրաբեռնվածությունը:

Ճանապարհի ընդհանուր երկարությունը մոտ 2 կմ է: Այս խոշոր ենթակառուցվածքային ծրագրում ներառված է նաև Հրազդան գետի վրա ավելի քան 250 մետր երկարությամբ երկաթբետոնե կամրջի կառուցումը:

 

  • Կիսվել: