հինգշաբթի, նոյեմբեր 26
26 / 11 / 2026
Մայրական նվիրական սերն ուղեկցում է մեզ ողջ կյանքի ընթացքում. Արմեն Սարգսյանի շնորհավորանքը

Մայրական նվիրական սերն ուղեկցում է մեզ ողջ կյանքի ընթացքում. Արմեն Սարգսյանի շնորհավորանքը

ՀՀ չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է հայ կանանց Մայրության և գեղեցկության տոնի առթիվ։

«Ջերմությամբ և սիրով շնորհավորում եմ բոլոր մայրերին, կանանց, տատիկներին, քույրերին, դուստրերին Մայրության և գեղեցկության, ինչպես նաև Սուրբ Մարիամ Աստվածածնի Ավետման տոների առթիվ:

Մայրական սերը, հոգատարությունը, օրհնությունն ու քնքշանքն այն նվիրական և պահապան ուժն են, որ ուղեկցում են յուրաքանչյուրիս մեր ողջ կյանքի ընթացքում:

Մաղթում եմ բոլորիդ առողջություն, երջանկություն և ամենայն բարիք:

Թող սերն ու ջերմությունն անբաժան լինեն ձեր ընտանիքներից»,- նշել է նախկին նախագահն իր ուղերձում։

  • Կիսվել: