Մայրական կաթը մաքուր է, ապահով, պաշտպանում է մանկական հիվանդություններից
Մայրական կաթը մաքուր է, ապահով և պարունակում է հակամարմիններ, որոնք պաշտպանում են հաճախակի հանդիպող մանկական հիվանդություններից, տեղեկացնում է ԱՆ-ն։
Խորհուրդ է տրվում բացառապես կրծքով կերակրել մինչև 6 ամսական, հետագայում զուգակցելով տարիքին համապատասխան հավելյալ սննդի հետ:
Մայրական կաթը կատարյալ սնունդ է երեխայի համար, այն իջեցնում է`
ստամոքսաաղիքային հիվանդությունների և փորլուծությունների ռիսկը,
շնչառական համակարգի հիվանդությունների, թոքաբորբերի ռիսկը,
1-ին տիպի շաքարային դիաբետի ռիսկը,
ճարպակալման ռիսկը,
ստեղծում է հոգեհուզական ամուր կապ` մոր և մանկան միջև:
Կրծքով կերակրումը նաև օգտակար է կանանց առողջության համար`
նվազում է կրծքագեղձի քաղցկեղի,
սակավարյունության,
հետծննդաբերական դեպրեսիայի և այլ խնդիրների հավանականությունը:
Կրծքով կերակրումը տնտեսապես շահավետ է, քանի որ կաթնախառնուրդի վրա ծախսված ավելորդ գումարը բացասական ֆինանսական ազդեցություն է թողնում ընտանիքի վրա:
Կարևոր. Առողջապահության նախարարության կողմից սահմանված կարգով ծննդատներում նախատեսված է կրծքով սնուցման միջին կամ ավագ մասնագիտացված խորհրդատու բուժաշխատող։