չորեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2025
Մայիսյան բնակավայրում բախվել են 2 Mercedes-ներն ու Kia-ն. կա 1 զոհ, 1 վիրավոր

Մայիսյան բնակավայրում բախվել են 2 Mercedes-ներն ու Kia-ն. կա 1 զոհ, 1 վիրավոր

Այսօր` մայիսի 20-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 19:00-ի սահմաններում Մայիսյան բնակավայրի վարչական տարածքում դեռևս անհայտ հանգամանքներում բախվել են 2 «Mercedes » և «Kia» մակնիշի ավտոմեքենաները, հաղորդում է Shamshyan.om–ը։

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ «Kia»-ն վարել է Գյումրի քաղաքի բնակիչ 32-ամյա Սուրիկ Մարտիրոսյանը, իսկ «Mercedes» մակնիշի 37 GS 282 համարանիշի ավտոմեքենան վարել է Գյումրիի բնակիչ 19-ամյա Արտուշ Աթանեսյանը և բախումը տեղի է ունեցել նշված ավտոմեքենաների միջև, որից հետո նշված ավտոմեքենաներից մեկը բախվել է ճամփեզրին կայանված, Գյումրիի բնակիչ 44-ամյա Մկրտիչ Տեր-Ավագյանին պատկանղ «Mercedes» մակնիշի ավտոմեքենային:

Վթարի հետևանքով «Kia»-ի վարորդը տեղում մահացել է, իսկ «Mercedes»-ի վարորդ Ա. Աթանեսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Գյումրի» բժշկական կենտրոն:

Վիրավորին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և ըստ դեպքի վայրում հավաքված քաղաքացիների` օպերատիվորեն ժամանած Գյումրու շտապօգնության բժիշկների հերթապահ խումբն ու ՀՀ ներքին գործերի նախարարության Շիրակի մարզի փրկարար ծառայության փրկարարները:

Քննիչի հանձնարարականով` ավտոմեքենաները տեղափոխվել են հատուկ պահպանվող տարածք:

Դեպքի վայր է ժամանել նաև Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը։

  • Կիսվել: