Մահացել է Վահան Շիրխանյանը
Երկարատև հիվանդությունից հետո այսօր մահացել է Վահան Շիրխանյանը։ Նա 77 տարեկան էր։
Շիրխանյանն ընտրվել է Հայաստանի գերագույն խորհրդի պատգամավոր, ԳԽ պաշտպանության և ներքին գործերի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ:
Աշխատել է Հայաստանի պաշտպանության փոխնախարար, Հայաստանի նախագահի խորհրդական՝ հատուկ ծրագրերի գծով, կառավարության 10-րդ վարչության պետ: Եղել է ՀՀՇ խմբակցության անդամ: