Կոմիտասի 150-ամյակին ընդառաջ մետրոյում կհնչեն նրա ստեղծագործությունները
Այսօր լրանում է հայ երգահան, երաժշտագետ, ժամանակակից հայկական դասական երաժշտության հիմնադիր Կոմիտաս վարդապետի ծննդյան 150-ամյակը:
«Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ» տեղեկացմամբ՝ հոբելյանական միջոցառումների շրջանակում՝ հին ու նոր տոմարով ծննդյան օրերի ընթացքում, Երևանի մետրոպոլիտենի կայարանններում կհնչեն Կոմիտաս վարդապետի դաշնամուրային գործերը, խմբերգերն ու մոնոդիաները։