Ղազախստանում հայտնել են պետական հեղաշրջման փորձը կանխելու մասին
Ղազախստանի Ատիրաու քաղաքում ձերբակալվել է 10 մարդ, որոնք կասկածվում են էքստրեմիստական խումբ ստեղծելու, այն ղեկավարելու և դրա գործունեությանը մասնակցելու, ինչպես նաև ահաբեկչության քարոզչության և կրոնական թշնամանք հարուցելու մեջ: Այս մասին հայտնել է Ղազախստանի Ազգային անվտանգության կոմիտեն, փոխանցում են տեղական լրատվամիջոցները:
Ինչպես հաղորդվում է՝ բոլոր 10 անձինք հոկտեմբերի 30-ին ձերբակալվել են Դատախազության մարմինների համակարգմամբ՝ նախաքննության շրջանակներում։
Նշվում է նաև, որ քննության վարկածով՝ խմբի անդամները նպատակ են ունեցել բռնի ուժով փոխել սահմանադրական կարգի հիմքերը Ղազախստանի արևմտյան տարածաշրջանում։



