կիրակի, ապրիլ 27
27 / 4 / 2025
ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանում պահվող հայ անձանց

ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանում պահվող հայ անձանց

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Բաքվի գրասենյակից այցելել են Ադրբեջանում պահվող հայերին: Հերթական տեսակցության ընթացքում Կարմիր խաչի ներկայացուցիչներն օգնել են գերեվարված անձանց նամակների, հեռախոսազանգերի և տեսաուղերձների միջոցով կապ հաստատել իրենց ընտանիքների հետ:

Այս մասին հայտնել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին:

 

  • Կիսվել: