Խոշոր ավտովթար՝ Երևանում. թիվ 23 երթուղու ավտոբուսը բախվել է երկաթե էլեկտրասյանը. կան վիրավորներ
Այօսր՝ մայիսի 16-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:40-ի սահմաններում Երևանի քաղաքապետրանի հաշվեկշռում հաշվառված «Zhong Tong» մակնիշի ավտոբուսը Սեբաստիա փողոցում՝ «Եռաբլուր» զինվորական պանթեոնի հարևանութայամբ, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բենզալցակայանի մոտ տեղադրված երկաթե էլեկտրասյանը, ապա բենզալցակայանի գովազդային վահանակին:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 9 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 1 հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ: Օպերատիվ են գործել շտապօգնության բժիշկների մի քանի հերթապահ խումբ, ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնությւնն են ցուցաբերել:
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Արտակ Սիրադեղյանի, վաշտի հրամանատար Գևորգ Թորոսյանի գլխավորությամբ:
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Արտակ Սաֆարյանն ու Արծրուն Զաքարյանը: Օպերատիվորեն ժամանել են նաև Երևանի քաղաքապետարանի «Երքաղլույս» ընկերության ներկայացուցիչները: