չորեքշաբթի, հունիս 25
25 / 6 / 2025
ԿԳՄՍՆ-ն հրավիրում է ընդգրկվել «Տարվա լավագույնները-2024-2025» մրցութային հանձնաժողովում

ԿԳՄՍՆ-ն հրավիրում է ընդգրկվել «Տարվա լավագույնները-2024-2025» մրցութային հանձնաժողովում

Հայաստանի կրթության,  գիտության,  մշակույթի   և  սպորտի   նախարարությունը հրավիրում   է  ուսուցչական կազմակերպություններին՝  մասնակցելու կազմակերպությունների ընտրության  մրցույթին՝ «Տարվա  լավագույնները» մրցութային  հանձնաժողովում ընդգրկվելու  նպատակով: Մրցութային հանձնաժողովում ուսուցչական  կազմակերպություններից ընդգրկվելու է երկու ներկայացուցիչ։

Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը։ 

Մրցութային  հանձնաժողովում  ընդգրկվելու  համար անհրաժեշտ  է  ներկայացնել՝  

·         դիմում  կազմակերպության ղեկավարի  անունից,

·         կազմակերպության կանոնադրության և գրանցման վկայականի  պատճենները, 

·         ձևաչափի լրացված տարբերակը՝ նշելով նաև կազմակերպությունը ներկայացնող անձի անունը, ազգանունը, էլ. հասցեն և հեռախոսահամարը:

Նշված փաստաթղթերն  անհրաժեշտ է ուղարկել  [email protected]  էլեկտրոնային հասցեին մինչև հուլիսի 4-ը  ներառյալ։

 

  • Կիսվել: