ուրբաթ, մայիս 30
30 / 5 / 2025
Կապահովվի մշակութային արժեքների արվեստաբանական ու մշակութաբանական փորձաքննությունների պատշաճ իրականացումը

Կապահովվի մշակութային արժեքների արվեստաբանական ու մշակութաբանական փորձաքննությունների պատշաճ իրականացումը

Գործադիրը հաստատել է մշակութային արժեքների փորձաքննություն իրականացնող կազմակերպությունների հավատարմագրման կարգն ու չափորոշիչները:

Որոշման ընդունումը կնպաստի մշակութային ժառանգության պահպանմանը և վերոհիշյալ կազմակերպությունների կողմից պատշաճ մշակութային արժեքների արվեստաբանական ու մշակութաբանական փորձաքննությունների իրականացմանը:

Ըստ հիմնավորման՝ մշակութային արժեքների արտահանման և ներմուծման գործընթացների իրավական կարգավորման խնդիրներից է նաև մշակութային արժեքների արվեստաբանական և մշակութաբանական փորձաքննության ոլորտի բարեփոխումը:

Ներկայումս հանրապետությունում գործում են մշակութային արժեքների փորձաքննություն իրականացնող ինչպես պետական, այնպես էլ մասնավոր կազմակերպություններ, որոնք մինչ այժմ հավատարմագրված չեն: Առաջարկվող նոր իրավական ակտով մշակութային արժեքների փորձաքննություն իրականացնող կազմակերպություններին հնարավորություն կտրվի անցնելու հավատարմագրման գործընթաց, որի արդյունքում կբարձրանա քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակը, հնարավորինս կբացառվի լիազորված պետական մարմին խախտումներով ու թերություններով փորձագիտական եզրակացությունների ներկայացումը և դրանց շրջանառումը:

Որոշման համաձայն՝ ՀՀ-ում գործող մշակութային արժեքների փորձաքննություն իրականացնող կազմակերպությունները հինգ տարի ժամկետով կհավատարմագրվեն և կհաշվառվեն լիազորված պետական մարմնի կողմից:

  • Կիսվել: