Իրանի նախագահի հատուկ օգնականն այցելել է ռմբակոծությունից տուժած թեհրանահայ ընտանիքին
Իրանի նախագահի հատուկ օգնական, Էթնիկ, կրոնական և դավանանքային հարցերով խորհրդի նախագահ Հոջաթոլեսլամ Սեյեդ Մահմուդ Ալավին այսօր՝ կիրակի առավոտյան, այցելել է հիվանդանոցում գտնվող թեհրանահայ ընտանիքն, որը տուժել ու վիրավորում է ստացել սիոնիստական ռեժիմի ռմբակոծության հետևանքով, գրում է parstoday.ir-ը:
Ըստ Ալիք օրաթերթի, այցի ընթացքում հոջ. Ալավին տեսակցել է ծանր վիրավորում ստացած 72-ամյա Անահիտ Շահբազյանի հետ եւ նրան փոխանցել նախագահ Փեզեշքյանի բարեմաղթանքներն ու շուտափոյթ ապաքինում մաղթել նրան: Հայ ընտանիքի մյուս երեք անդամները մասամաբ թեթև վերքերով հիվանդանոցից դուրս են գրվել դեպքի երկրորդ օրը:
Հոջ. Ալավին նաև զրուցել է հիվանդանոցի պաշտօնեաների եւ բուժանձնակազմի հետ ռմբակոծության հետևանքով տուժածների բուժման մասին տեղեկանալու համար։