չորեքշաբթի, նոյեմբեր 25
25 / 11 / 2026
ՀՀ-ի համար վիզաների ազատականացման երկխոսության շրջափուլում որպես նախապայման ևս նախատեսված է խտրականության կանխարգելման մասին օրենքի ընդունումը. Փոխնախարար

ՀՀ-ի համար վիզաների ազատականացման երկխոսության շրջափուլում որպես նախապայման ևս նախատեսված է խտրականության կանխարգելման մասին օրենքի ընդունումը. Փոխնախարար

«Խտրականության արգելքը տարածվում է հասրակական կայնքին բոլոր ոլորտների վրա և տարածվում է բոլոր տեսակի պահնպանվող հատկանիշնեիրին որոնք նախկիոնում ՀԿ-ների հետ քննարկել ենք»,-ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցրեի մշտական հանձնաժողվում «Իրավահավասարության ապահովման և խտրականությունից պաշտպանության մասին» ՀՀ օրենքի նախագծի հանչային քննարկման ժամանակ ասաց արդարադատության նախարարարի տեղակալ Աննա Կարապետյանը։

Փոխնախարարը թվարկելով այդ հատկանիշները՝ ընդգծեց էթնիկ պատկանությունը, ռասան, լեզուն, կրոնը, մաշկի գույնը։

Կարապետյանը նաև տեղեկացրեց, որ ՀԿ-ների հետ քննարկման արդյունքում որոշակի խմբեր են ավելացրել նախագծում։

«ՄԻՊ-ին վերապահվում է իրավահավասարաության ապահովման և  խտրականությունից պաշտպանության մարմնի մանդատը՝ խտրականության իրավահավասաության մարմնի կարգավիճակը,»,-նշեց փախնախարարը՝ հավելելով, որ ՄԻՊ-ը հնարավորություն կունանե քննարկել նաև կազմակերպությունների կողմից ներկայացրած բողոքները, ինչպես նաև մշտադիտարկում ներկայացնելու, օրենսդրության և պրակտիկայի բարելավման նախագծեր։

Կարապետյանն ասաց, որ նախագծով ՄԻՊ-ին տրվում է նաև կողմերի մասնակցությամբ հաշտարարության իրականացման գործառույթ, ինչպես նաև պաշտպանն իրավունք կունենա նաև դիմել դատարան, եթե խտրականությա վերացման պահանջը չի կատարվել։

Փոխնախարարը հավելեց. «ՀՀ-ի համար վիզաների ազատականացման երկխոսության շրջափուլում որպես նախապայման ևս նախատեսված է խտրականության կանխարգելման մասին օրենքի ընդունումը»։

  • Կիսվել: