Իրանի Նաին և Հայաստանի Գորիս քաղաքները կհռչակվեն քույր քաղաքներ
Իրանի Սպահան նահանգի Նաին քաղաքի քաղաքապետը հայտարարել է որ առաջիկայում կստորագրվի Հայաստանի Գորիս քաղաքի հետ քույր քաղաքներ հռչակվելու վերաբերյալ համաձայնագիր, գրում է parstoday.ir-ը:
Հասան Շաֆիին ասել է . «Փոխըմբռնման հուշագիրը կստորագրվի Նաին քաղաքի Իսլամական խորհրդից, Սպահանի նահանգապետարանից և Արտաքին գործերի նախարարությունից թույլտվություններ ստանալուց հետո»։
Նա հավելել է. «Այս համաձայնագիրը կարող է օգնել քաղաքին՝ ավելի շատ մշակութային փոխազդեցություններ և միջազգային համագործակցության ունենալ»։ Շաֆիի խոսքով՝ քույրությունը երկու քաղաքների կամ երկրների միջև մշակութային կապի տեսակ է, որը կարող է մեծացնել զբոսաշրջության և քաղաքային դիվանագիտության հնարավորությունները։
Նաինի քաղաքապետը հավելել է. «Նաին քաղաքն ունի մի քանի հազար տարվա պատմություն, հազարից ավելի պատմական տեսարժան վայրեր, իսկ քաղաքի Մեծ մզկիթն Իրանի ամենահին մզկիթներից մեկն է։ Մյուս կողմից, Գորիսը Հայաստանի Սյունիքի մարզի երկրորդ ամենամեծ քաղաքն է՝ իր յուրօրինակ ճարտարապետությամբ ու մշակույթով, որը հայտնի է որպես երկրի ամենակարևոր զբոսաշրջային վայրերից մեկը»։