չորեքշաբթի, նոյեմբեր 25
25 / 11 / 2026
Սյունիքում իրանցի վարորդը բեռնատարով դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել․ կա վիրավոր

Սյունիքում իրանցի վարորդը բեռնատարով դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել․ կա վիրավոր

Երեկ՝ նոյեմբերի 24-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 05։40-ի սահմաններում Կապան-Տաթև ավտոճանապարհի 44-րդ կմ Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի Մոհամադ Զաբիհիագհադամ իր վարած «Volvo» մակնիշի կցորիդչով բեռնատարով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ծառերի մեջ։

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Կապան» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։

  • Կիսվել: