Իմ ամենամեծ նպատակն է, որ յուրաքանչյուր երեխայի տրամադրվեն որակյալ, հասանելի և հոգատար առողջապահական ծառայություններ. Ավանեսյան
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հանդես է եկել Հունիսի մեկին նվիրված շնորհավորական ուղերձով:
՛՛Սիրելի՜ երեխաներ, ամենաջերմ ու բարի ցանկություններով շնորհավորում եմ ձեզ:
Ձեր` թե´ֆիզիկական և, թե հոգեկան առողջության պահպանումը մեր գերակայությունն է:
Որպես առողջապահության նախարար` իմ ամենամեծ նպատակն է, որ յուրաքանչյուր երեխայի տրամադրվի որակյալ, հասանելի և հոգատար առողջապահական ծառայություններ` Երևանում և մարզերում հավասարապես:
Մենք էլ հաճախ հիշենք, որ սերը և հոգատարությունը զուտ բառեր չեն, դա ամենօրյա ջանք ու խնամք է`
առողջ սնունդ
ֆիզիկական ակտիվություն
խաղաղ միջավայր,հոգեկան անդորր ու ամրություն
ամրակապված ու քարսիթով երթևեկություն
կենցաղում անվտանգ միջավայրի ապահովում
....
Իսկ այսօր մաղթում եմ ուրախ և զվարճալի օր ունենաք` չչարաշահելով պաղպաղակը, քաղցր հյութերն ու կոնֆետները...
Սիրում եմ ձեզ՛՛,-գրել է նա: