ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
Ի պատիվ հայ բժշկի՝ սուդանցի նորածնի անունն Արմինե են դրել

Ի պատիվ հայ բժշկի՝ սուդանցի նորածնի անունն Արմինե են դրել

Գյումրու «Մոր և մանկան ավստրիական հիվանդանոցի» բժիշկ Արմեն Մկրտչյանը Սուդանի Նուբա լեռների Գիդել քաղաքում ամերիկացի բժիշկ, «Ավրորա» մրցանակի դափնեկիր Թոմ Քաթինային ժամանակավորապես փոխարինող մանկաբարձ-գինեկոլոգ Արմեն Մկրտչյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է հաճելի անակնկալի մասին:

Ստորև ներկայացնում ենք բժշկի գրառումը.

«Առավոտվա շրջայցի անակնկալը՝ գիշերը կանչում են ինձ, թե զույգ պտուղ է․ առաջինի ծնունդից հետո երկրորդի պորտալարի արտանկում է, սրտի զարկերը չկան… Հասնում եմ ու որոշակի միջոցառումներից հետո ծննդալուծում։ Վերակենդանացման բարդ գործն ավարտվում է հաջողությամբ… Երկրորդի անունը՝ ի պատիվ ինձ, մայրն անվանակոչել է Արմինե»։

  • Կիսվել: