ուրբաթ, հոկտեմբեր 30
30 / 10 / 2026
Քննարկվել է Հարկադիր կատարումն ապահովող ծառայության բարեփոխումների հայեցակարգը

Քննարկվել է Հարկադիր կատարումն ապահովող ծառայության բարեփոխումների հայեցակարգը

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի գլխավորությամբ քննարկվել է Հարկադիր կատարումն ապահովող ծառայության ինստիտուցիոնալ և գործառութային վերափոխման հայեցակարգը։

Հայեցակարգը ներառում է ՝

մասնավոր կատարման սահմանափակ ներդրման հարցը,

գործառութային մասնագիտացումը,

թվային փոխակերպումները,

նյութատեխնիկական ապահովման բարելավումը և այլն:

Քննարկման ընթացքում ներկայացվել են նշյալ ուղղություններով առաջարկվող բարեփոխումները, որոնք միտված են՝ Ծառայության գործունեության կատարելագործմանը, առկա խնդիրների լուծմանը, աշխատանքի արդյունավետության բարձրացմանը:

  • Կիսվել: