ՀԹՖ նորընտիր նախագահը ծանոթացել է Վանաձորի թենիսի ակադեմիայի ենթակառուցվածքներին
Հայաստանի թենիսի ֆեդերացիայի նախագահ Վարդան Զաքարյանն աշխատանքային այցով Վանաձորում էր:
ՀԹՖ նորընտիր նախագահն այցելել է Վանաձորի թենիսի ակադեմիա, ծանոթացել ակադեմիայի ենթակառուցվածքներին, շփվել երեխաների ու ծնողների հետ։ Այցի ընթացքում քննարկվել են մարզում թենիսի զարգացմանն ու մասսայականացմանն ուղղված մի շարք ծրագրեր։
Ֆեդերացիայի նախագահը տեղում ծանոթացել է երկու նոր թենիսի կորտերի կառուցման ծրագրին։
«Մենք ունենք մշակած ծավալուն ռազմավարություն և ֆեդերացիան ցուցաբերելու է իր աջակցությունը մարզում թենիսի զարգացման համար։ Մեծ հույս ունենք, որ երկու կորտերի պատրաստ լինելուց հետո կարող ենք այստեղ նաև միջազգային մրցաշարեր անցկացնել»,- նշել է Վարդան Զաքարյանը։
Ֆեդերացիայի նախագահը նաև նվերներ է հանձնել Վանաձորի թենիսի ակադեմիայի սաներին։