Հրշեջ-փրկարարները մարել են խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները՝ ընդհանուր ընդգրկելով մոտ 11.3 հա տարածք․ ԱԻՆ
Նոյեմբերի 12-ին ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 8 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավել տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ:
Մասնավորապես`
Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում՝ 3000 քմ,
Արագածոտնի մարզի Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին՝ 5000 քմ,
Կոտայքի մարզի Նոր Արտամետ գյուղում՝ 3 հա,
Վայոց ձորի մարզի Սերս գյուղում՝ 1 հա, Շատին գյուղում՝ 2500 քմ,
Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում՝ 6 հա, Վերին Կարմիրաղբյուր գյուղում՝ 800 քմ, 1500 քմ:
Հրշեջ-փրկարարները հրդեհները մեկուսացրել են և մարել: