երկուշաբթի, ապրիլ 28
28 / 4 / 2025
Կանխվել է Վերին Խոտանան գյուղին հարակից տարածքում բռնկված հրդեհի տարածումը դեպի անտառային հատված. ՆԳՆ ՓԾ

Կանխվել է Վերին Խոտանան գյուղին հարակից տարածքում բռնկված հրդեհի տարածումը դեպի անտառային հատված. ՆԳՆ ՓԾ

Հունվարի 11-ին, ժամը 22։53-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վերին Խոտանան գյուղին հարակից տարածքում այրվում է խոտածածկ տարածք, առկա է տարածվելու վտանգ դեպի անտառ:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության երկու օպերատիվ խումբ և հրշեջ-փրկարարական ջոկատնրից երեք մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է հունվարի 12-ի ժամը 00:45-ին, մարվել՝ 02:05-ին: Այրվել է խոտածածկ տարածք:

Կանխվել է հրդեհի տարածումը դեպի անտառային հատված

  • Կիսվել: