չորեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2025
Հոսանքահարվելուց մահացած զինծառայողը Վարդենուտից էր, մեկ տարվա ծառայող

Հոսանքահարվելուց մահացած զինծառայողը Վարդենուտից էր, մեկ տարվա ծառայող

Այսօր՝ մայիսի 13–ին հոսանքահարումից մահացած զինծառայող Կարեն Ավետիսյանը Վարդենուտ գյուղից էր։ Վարդենուտ բնակավայրի վարչական շրջանի ղեկավար  Կամո Սահակյանը NEWS.am–ի հետ զրույցում նշեց. «Այո, մեր գյուղացի է։ Ամռանը նոր մի տարին կլրանար, որ զորակոչվել է։ Մի քույր ունի, եղբայր չունի։ Ծնողները գյուղական աշխատանքներով են զբաղվում։

Դաժան բան է եղել։ Շատ լավ երեխա էր»։

Գյուղապետն ասաց, որ տղան դժգոհ չէր ծառայությունից, կապի մեջ էր ծնողների հետ. «Ինձ զանգեցին, կանչեցին զինկոմիսարիատ, դրանից հետո միասին եկանք իրենց տուն»,–ասաց նա։

  • Կիսվել: