երկուշաբթի, մայիս 19
19 / 5 / 2025
ՀՀ-ում Բելառուսի դեսպանատունը շնորհավորել է հայ ժողովրդին Մինսկի առաջին հայկական եկեղեցու օծման կապակցությամբ

ՀՀ-ում Բելառուսի դեսպանատունը շնորհավորել է հայ ժողովրդին Մինսկի առաջին հայկական եկեղեցու օծման կապակցությամբ

Հայաստանում Բելառուսի դեսպանատունը շնորհավորել է հայ ժողովրդին Բելառուսում առաջին հայկական առաքելական եկեղեցու՝ Մինսկի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու օծման ևպաշտոնական բացման կապակցությամբ:

«Վստահ ենք, որ այս կարևոր իրադարձությունը նոր հնարավորություն կտա ավելի խորանալ հավատքի, հոգևոր մաքրության և ավանդական քրիստոնեական արժեքների համատեղ պաշտպանության կարևորության շուրջ մտածելու։ Ամենափորձության ժամանակներում կրոնը եղել է անսասան բարոյական ուղեցույց՝ մեր եղբայրական ժողովուրդների արդար պայքարի ճանապարհին»,- նշված է հաղորդագրությունում:

Տոնական օծման արարողությանը, որը տեղի է ունեցել այսօր՝ մայիսի 18-ին մասնակցել են Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդը և Մինսկի ու Զասլավլի Միտրոպոլիտ Բենիամինը՝ ողջ Բելառուսի Պատրիարքական էքզարխը, ինչպես նաև բարձրաստիճան բազմաթիվ անձինք և՛ Հայաստանից, և՛ Բելառուսից։

 

 

 

  • Կիսվել: