Հեղափոխությունից հետո հասարակության սպասելիքները փոխվել են Հայաստանի և ԵՄ-ի միջև գործընկերության համաձայնագրի իրականացման հետ կապված. Լ.Մինասյան
Հայաստանի և ԵՄ-ի միջև Համապարփակ ևընդլայնված գործընկերության իրականացման մասով քաղաքացիական հասարակության մոնիտորինգ» ծրագրի մեկնարկին նվիրված միջոցառման ժամանակ «Բաց հասարակություն հիմնադրամներ- Հայաստան»- ի (Soros Foundation) գործադիր տնօրեն Լարիսա Մինասյանը նշել է, որ հեղափոխությունից հետո սոցիալական, տնտեսական և ժողովրդավարության ոլորտներում հասարակության սպասելիքները փոխվել են Հայաստանի և ԵՄ-ի միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրականացման հետ կապված:
Նրա խոսքով, նոր իշխանությունները հնարավորություն են գտել իմաստ տալ նրան, ինչը դեկլարատիվ կերպով ընդունվել էր նախորդ իշխանությունների կողմից` լրացնելով դրանք երեք ռազմավարություններով` դատական ոլորտում, մարդու իրավունքների և կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում:
«Մենք ողջունել ենք ՀԸԳՀ-ի ստորագրումը, քանի որ ժողովրդավարության գաղափարներն ու սկզբունքները և օրենքի գերակայությունը, որոնք երկրի Սահմանադրության և սույն Համաձայնագրի հիմքն են, լիովին համահունչ են այն գաղափարներին, որոնց մասին քաղաքացիական հասարակությունը վաղուց բողոքում է»,- ասել է նա:
Նա նաև նշել է՝ այն բարեփոխումները, որոնք Հայաստանը պետք է իրականացներ Համաձայնագրի շրջանակներում, մնացել են թղթի վրա, քանի որ այդ սկզբունքների իրագործման ներքո այլ նպատակներ են իրականացվել, ինչի արդյունքում թափանցիկ ընտրությունների փոխարեն հասարակությունն ավելի կառավարելի է դարձել ընտրարշավների ընթացքում, անկախ դատական համակարգի փոխարեն որոշակի շրջանակների շահերը սպասարկող մարմին է ձևավորվել:
«Մոնիտորինգի ծրագիրը փորձագիտական և ֆինանսական հնարավորություններ է ընձեռում այն բացերի վերացման համար, որոնք կարող են սպառնալիք լինել իշխանության եւ պետության զավթման համար»,- նշել է Լարիսա Մինասյանը։