շաբաթ, հուլիս 5
5 / 7 / 2025
Առանձին վայրերում սպասվում է հորդառատ անձրև

Առանձին վայրերում սպասվում է հորդառատ անձրև

Հանրապետության տարածքում հուլիսի 5-6-ի գիշերը և կեսօրից հետո, 7-9-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Հուլիսի 5-ին առանձին հատվածներում անձրևները կլինեն հորդառատ։

Քամին հյուսիսարևմտյան է՝ 2-5 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 19-23 մ/վրկ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը հուլիսի 5-ին կնվազի 2-3 աստիճանով։

Երևանում հուլիսի 5-6-ի գիշերը և երեկոյան սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Հուլիսի 7-9-ն սպասվում է առանց տեղումների եղանակ։ Սպասվում է քամու ուժգնացում ամպրոպի ժամանակ՝ 17-21 մ/վրկ, երեկոյան ժամերին՝ 15-18 մ/վրկ։

 

  • Կիսվել: