շաբաթ, հուլիս 5
5 / 7 / 2025
ԵՄ-ն ԱՄՆ-ի հետ 10%-անոց մաքսատուրքով նախնական գործարք է դիտարկում. Politico

ԵՄ-ն ԱՄՆ-ի հետ 10%-անոց մաքսատուրքով նախնական գործարք է դիտարկում. Politico

Եվրամիությունը դիտարկում է ԱՄՆ-ի հետ նախնական առևտրային գործարք կնքելու հնարավորությունը, որը արտահանվող ապրանքների մեծ մասի համար կպահպանի 10-տոկոսանոց մաքսատուրքը։ Այս մասին ուրբաթ օրը ԵՄ դեսպաններին հայտնել է Եվրոպական հանձնաժողովը, գրում է Politico-ն։

ԵՄ գործադիր իշխանության ներկայացուցիչները հաշվետվություն են ներկայացրել հինգշաբթի Վաշինգտոնում կայացած բանակցությունների կարևորագույն փուլից հետո, որի ընթացքում առևտրի հարցերով հանձնակատար Մարոշ Շեֆչովիչը փորձել է կանխել նախագահ Դոնալդ Թրամփի՝ հուլիսի 9-ից եվրոպական բոլոր ապրանքների նկատմամբ 50-տոկոսանոց մաքսատուրքեր սահմանելու սպառնալիքը, եթե գործարքը չկայանա։

Ի լրումն բազային մաքսատուրքի՝ կշարունակվեն բանակցությունները արդյունաբերության առանձին ճյուղերի, օրինակ՝ ավտոմեքենաների համար արտոնություններ տրամադրելու շուրջ, հայտնել են երկու ազգային պաշտոնյաներ՝ վկայակոչելով Հանձնաժողովի բարձրաստիճան ներկայացուցիչներին։

Արդյունքը չի արդարացրել եվրոպական մայրաքաղաքների սպասումները, քանի որ Հանձնաժողովի առևտրային բանակցությունների թիմը նախկինում հայտարարել էր, որ դիտարկվում է որոշ ճյուղերի համար մաքսատուրքերի «նախնական» նվազեցման հնարավորությունը։

ԱՄՆ-ն 25-տոկոսանոց մաքսատուրք է գանձում ավտոմեքենաների և 50-տոկոսանոց՝ պողպատի ու ալյումինի համար։

  • Կիսվել: