հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
Հայաստանում մեկնարկել է վիզաների ազատականացման երկխոսությանն աջակցող ծրագիր

Հայաստանում մեկնարկել է վիզաների ազատականացման երկխոսությանն աջակցող ծրագիր

Հունիսի 1-ին ԵՄ-ն մեկնարկեց նոր երկամյա ծրագիր՝ «Աջակցություն Հայաստանում վիզաների ազատականացման երկխոսությանը՝ սահմանների կառավարման, փաստաթղթերի անվտանգության և իրավապահ մարմինների բարեփոխումների ոլորտներում», որը կաջակցի Հայաստանի Հանրապետության կառավարությանը Վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի առանցքային բարեփոխումների առաջմղման գործում։ Ծրագիրն իրականացվելու է Լիտվայի Ներքին գործերի նախարարության աջակցությամբ՝ ծրագրերի կառավարման կենտրոնական գործակալության կողմից։

Ծրագրի մեկնարկը հաջորդում է վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրականացման վերաբերյալ գործողությունների առաջին զեկույցի հրապարակմանը, որը ԵՄ–Հայաստան գագաթնաժողովի ընթացքում հանձնվել էր Հայաստանի կառավարությանը։ Զեկույցը ներկայացնում է առաջարկություններ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի բարեփոխումների չորս հիմնական ուղղություններով՝

-ճամփորդական փաստաթղթերի անվտանգություն,
-սահմանների, միգրացիայի և ապաստանի կառավարման համակարգ,
-հասարակական կարգի և անվտանգության հարցեր,
-տեղաշարժի ազատության հետ կապված հիմնարար իրավունքների ապահովում։

 

  • Կիսվել: