Հայաստանի և Վրաստանի համագործակցությունը ենթակառուցվածքների ոլորտում ունի ռազմավարական նշանակություն. Խուդաթյան
ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր ընդունել է Հայաստանում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Շարվաշիձեին։ Այդ մասին տեղեկանում ենք նախարարի ֆեյսբուքյան էջից:
«Ողջունել եմ դեսպանին և ընդգծել, որ Հայաստանի և Վրաստանի համագործակցությունը ենթակառուցվածքների ոլորտում ունի ռազմավարական նշանակություն երկու երկրների համար։
Հանդիպման ժամանակ անդրադարձ է կատարվել էներգետիկ ոլորտին։ Ընդգծել եմ, որ այս ոլորտում համագործակցության հսկայական ներուժ կա, որի լիարժեք օգտագործումը կնպաստի տարածաշրջանային էներգետիկ անվտանգության ամրապնդմանը։
Անդրադարձ է կատարվել նաև տրանսպորտի ոլորտին, ինչպես նաև Հայաստանի և Վրաստանի միջև միջտարածաշրջանային համագործակցությանը»,- նշված է գրառման մեջ։