Հատուկջոկատայինները Մայր Աթոռից հեռացրեցին մեքենան, որով փորձում էին բերման ենթարկել Միքայել Սրբազանին
Ժամը 13:50-ի դրությամբ հատուկջոկատայինները Մայր Աթոռի տարածքից հեռացրեցին մեքենան, որով ավելի վաղ փորձում էին բերման ենթարկել Միքայել Սրբազանին:
Նշենք, որ Մայր Աթոռի մոտ իրավիճակը լարված է, ԱԱԾ–ն եւ ոստիկանության ուժերը այստեղ են, որպեսզի բերման ենթարկեն Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Վերջինս սկզբում հայտարարեց, որ կգնա ԱԱԾ–ականների հետ, սակայն հավաքվածները թույլ չտվեցին։ Արդյունքում Միքայել Սրբազանը, Գարեգին Բ կաթողիկոսի հետ միասին վերադարձան եւ հիմա վեհարանում են։
Իրավապահները մեծ ուժեր են կենտրոնացրել Մայր Աթոռի բակում։ Քիչ առաջ այստեղ ժամանեցին նաեւ հատուկջոկատայինները։