չորեքշաբթի, մայիս 28
28 / 5 / 2025
Հանրային հեռուստաընկերությունը Հայաստանում առաջին անգամ կհյուրընկալի Եվրոպական հեռարձակողների միության «Մեդիա գագաթնաժողովը»

Հանրային հեռուստաընկերությունը Հայաստանում առաջին անգամ կհյուրընկալի Եվրոպական հեռարձակողների միության «Մեդիա գագաթնաժողովը»

Հունիսի 3-4-ը Հանրային հեռուստաընկերությունը Հայաստանում առաջին անգամ կհյուրընկալի Եվրոպական հեռարձակողների միության «Մեդիա գագաթնաժողովը»:
 
«Մեդիա գագաթնաժողովը» Եվրոպական հեռարձակողների միության (EBU) ամենամյա միջոցառումն է, որը միավորում է հանրային մեդիայի առաջնորդներին ամբողջ Եվրոպայից։
 
Օրակարգում են մեդիայի ապագան, նորարարությունը, բովանդակության ռազմավարություններն ու հանրային հեռարձակման դերը։
 
Ամեն տարի գագաթնաժողովն անցկացվում է տարբեր երկրներում, վերջին տարիներին այն հյուրընկալել են Ժնևը, Լիսաբոնը և Բեռլինը։

  • Կիսվել: