երկուշաբթի, հուլիս 7
7 / 7 / 2025
Հանքարդյունաբերությունը հետաքրքրիր է երիտասարդներին. ԶՊՄԿ-ն հյուրընկալել է Բրյուսովի համալսարանի մի խումբ ուսանողների (տեսանյութ)

Հանքարդյունաբերությունը հետաքրքրիր է երիտասարդներին. ԶՊՄԿ-ն հյուրընկալել է Բրյուսովի համալսարանի մի խումբ ուսանողների (տեսանյութ)

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում հյուրընկալվել են Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի «հասարակության հետ կապեր» ֆակուլտետի III կուրսի ուսանողները: Այս մասին տեղեկանում ենք ԶՊՄԿ-ի ֆեյսբուքյան էջից:

՛՛Փաստորեն, հանքարդյունաբերությունը հետաքրքրիր է երիտասարդներին, և ոչ միայն` ոլորտի հետ առնչվող ապագա մասնագետներին:

Ուսանողները շրջայց կատարեցին ընկերության տարածքում, ծանոթացան արտադրական գործընթացին. եղան բացահանքում և հարստացուցիչ ֆաբրիկայում:

Մեր ընկերությունը պատրաստակամորեն արձագանքում է այցելուների առաջարկներին, ովքեր իսկապես հետաքրքրված են հանքարդյունաբերությամբ՛՛,-ասված է հաղորդագրության մեջ:

 

  • Կիսվել: