ուրբաթ, հունիս 6
6 / 6 / 2025
Հալաբյան-Կիևյան փողոցների խաչմերուկում բախվել են BMW-ն և ՎԱԶ 2106-ը. 2 վիրավորներից մեկը հղի կին է

Հալաբյան-Կիևյան փողոցների խաչմերուկում բախվել են BMW-ն և ՎԱԶ 2106-ը. 2 վիրավորներից մեկը հղի կին է

Այսօր՝ ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 08:00-ի սահմաններում Հալաբյան և Կիևյան փողոցների խաչմերուկում բախվել են «BMW» և «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևաքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների և վիրավորների ինքնությունը:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորներից մեկը հղի կին է:

  • Կիսվել: