հինգշաբթի, նոյեմբեր 26
26 / 11 / 2026
Հաղթանակ թաղամասի մոտակայքում «Opel»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մասամբ հայտնվել առվակում

Հաղթանակ թաղամասի մոտակայքում «Opel»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մասամբ հայտնվել առվակում

Հունիսի 6-ին, ժամը 01։36-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Հաղթանակ թաղամասի 11-րդ փողոցի մոտակայքում ավտոմեքենան կողաշրջվել է և հայտնվել առվակում։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Հաղթանակ թաղամասի գերեզմանատան մոտակայքում «Opel» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Հ․ Դ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մասամբ հայտնվել առվակում։

Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել ճանապարհի երթևեկելի հատված։

  • Կիսվել: