երկուշաբթի, օգոստոս 17
17 / 8 / 2026
Գյումրիում շենքերից մեկի շքամուտքում քաղաքացին ուզում էր ինքնասպանություն գործել. այն կանխվել է

Գյումրիում շենքերից մեկի շքամուտքում քաղաքացին ուզում էր ինքնասպանություն գործել. այն կանխվել է

Օգոստոսի 2-ին, ժամը 20։16-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել Շիրակի մարզի Գյումրի քաղաքում․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Պարույր Սևակի փողոցի շենքերից մեկի շքամուտքում քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել:

Փրկարարները կանխել են քաղաքացու ինքնասպանության փորձը։

  • Կիսվել: