չորեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2025
Գործունեությանս 45 տարվա ընթացքում այսպիսի դեպք չեմ տեսել՝ բնության աղետի պատճառով հղի կինն այդպիսի վնասվածք ստանա. Պողոսյան

Գործունեությանս 45 տարվա ընթացքում այսպիսի դեպք չեմ տեսել՝ բնության աղետի պատճառով հղի կինն այդպիսի վնասվածք ստանա. Պողոսյան

Գործունեությանս 45 տարվա ընթացքում այսպիսի դեպք չեմ տեսել, որ բնության աղետի պատճառով հղի կինն այդպիսի վնասվածք ստանա, լրագրողների հետ զրույցում անդրադառնալով ծննդկանի՝ քամու հետևանքով պոկված թիթեղից վնասվելու դեպքին, ասաց Էրեբունի ծննդատան տնօրեն Անդրանիկ Պողոսյանը։

«Սա, կարծես, բարձյալի հրաշք լինի, որ ծննդկանն ու նորածինը փրկվել են։ Ճիշտ տակտիկա է եղել, որ հղի կինը հիվանդանոց է տեղափոխվել սեփական տրանսպորտով։ Ընդամենը 2-3 րոպեի ընթացքում նախապատրաստվել է և կատարվել վիրահատություն։ Հարվածն այնքան ուժեղ է եղել, որ նորածնի ձախ քունքի վերևի շրջանում բավականին խորը վերք է եղել։ Մայրն ու երեխան արդեն լավ վիճակում են, շուտով կպատրաստվենք դուրսգրման»,-ավելացրեց Պողոսյանը։

  • Կիսվել: