Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը զրկվել է վարորդական իրավունքից
Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը զորակոչային տարիքում բուժզննումների ընթացքում հայտնաբերված հիվանդությունների հիմքով ազատվել է ծառայությունից: Վարույթով, քննության առարկա է դարձել, թե արդյոք Առուշանյանը, ունենալով առողջական խնդիրներ, կարող էր ավտոմեքենա վարել:
Օրենքի ուժով, նրա վարորդական իրավունքի վկայականը ճանաչվել է ուժը կորցրած: Այս մասին տեղեկանում ենք Հանրային Հեռուստաընկերության ռեպորտաժից։