երեքշաբթի, հունիս 3
3 / 6 / 2025
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Գյումրի քաղաքում և Մեծամոր համայնքի Մրգաշատ բնակավայրում

Գազամատակարարման պլանային դադարեցումներ Գյումրի քաղաքում և Մեծամոր համայնքի Մրգաշատ բնակավայրում

Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հունիսի 2-ին ժամը 09:00-ից մինչև ժամը 14:00-ն կդադարեցվի Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Սպանդարյան, Դաշտենցի, Ղուկասյան, Մյասնիկյան, Մադոյան, Մատնիշյան, Մազմանյան, Սունդուկյան, Մուսայելյան փողոցների, նշված փողոցների հարակից տարածքների գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։ Այդ մասին հայտնում են «Գազպրոմ Արմենիայից»։

Հունիսի 3-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 17:00-ն կդադարեցվի Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Մրգաշատ բնակավայրի գազասպառողների գազամատակարարումը։

  • Կիսվել: