Գայլը Քարաբերդում 15 ոչխար է հոշոտել
Անի համայնքի Քարաբերդ բնակավայրում այսօր՝ մայիսի 13–ին, ոչխարների հոշոտման դեպք է գրանցվել, տեղեկացնում է Ցայգը։
Նշվում է, որ գայլը հարձակվել է քարաբերդցի Վարուժան Մխիթարյանին պատկանող մանր եղջերավորների վրա: Արդյունքում վնասվել է շուրջ 15 ոչխար: Դրանցից 9-ը տեղում մորթվել են, մյուսները հնարավոր է սատկեն:


