ԱԺ հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել ԹՐԻՓՓ-ի վերաբերյալ համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագծին
ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև ԹՐԻՓՓ-ի վերաբերյալ ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագծին: Այս մասին հայտնել է ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը:
՛՛Հարցը կքննարկվի ԱԺ հերթական լիագումար նիստում՛՛,-հավելել է նա:
Նշենք, որ նախագծին կողմ քվեարկեց 4 պատգամավոր, դեմ՝ 1:
Հիշեցնենք, որ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստին TRIPP-ին առնչվող համաձայնագիրը վավերացնելու նախագիծը ներկայացրել է ԱԳՄԱ նախարար Արարատ Միրզոյանը:



