Միրզոյանը հուսով է, որ հայ-ռուսական աշխատանքային խումբը կգտնի երկաթուղու խնդիրների լուծումները
Արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը հույս է հայտնել, որ Հայաստանն ու Ռուսաստանը համատեղ աշխատանքային խմբի շրջանակում կգտնեն Հայաստանի երկաթուղու խնդիրների լուծումները։ Այդ մասին նա նշել է այսօր Ազգային ժողովում:
Միրզոյանի խոսքով՝ ռուսական կողմի հետ հանդիպումներ և քննարկումներ են տեղի ունեցել, ու պայմանավորվածություն կա եռամսյա աշխատանքի շրջանակում հասնելու լուծումների տարբերակների։
«Այսօր մեծ լոգիստիկ շարժերի մեջ և մեծ շուկաների միջև շարժերի մեջ տնտեսվարողները ամեն ավել րոպեն և ամեն ավել կիլոմետրը գնահատում են և հաշվի են առնում՝ դրանից բխող, այո՛, աշխարհաքաղաքական հետևանքներով և ուղիների ընտրության հետևանքներով։ Հետևաբար, իսկապես ունենք մոդեռնիզացման կարիք, չեմ ժխտում»,-նշել է նա:



