Հայաստան են հասել 64 ֆլեքվի ցեղի տոհմային խոշոր եղջերավոր կենդանիներ
Հայաստան են հասել 64 ֆլեքվի ցեղի տոհմային խոշոր եղջերավոր կենդանիներ, որոնք ձեռք են բերվել ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից իրականացվող ՀՀ-ում 2025 - 2029 թվականների տավարաբուծության զարգացման ծրագրի շրջանակում։ Այս մասին հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից:
Ձեռք բերված կենդանիների համար նախատեսվում է փոխհատուցել շուրջ 35 մլն ՀՀ դրամ։



