Ֆիլիպիններում Հայաստանի դեսպան Սուրեն Բաղդասարյանն իր հավատարմագրերն է հանձնել Ֆիլիպինների նախագահին
Ֆիլիպինների Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սուրեն Բաղդասարյանը (նստավայրը՝ Հանոյ) իր հավատարմագրերն է հանձնել Ֆիլիպինների նախագահ Ֆերդինանդ Մարկոս-Կրտսերին՝ Ֆիլիպինների մայրաքաղաք Մանիլայի Մալականանգ նախագահական պալատում։ Այդ մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:
.jpg)
Արարողության ընթացքում ՀՀ դեսպանը վերահաստատել է Ֆիլիպինների հետ բարեկամական և փոխգործակցային հարաբերություններն ամրապնդելու ՀՀ Կառավարության հանձնառությունը, ինչպես նաև գործադրել բոլոր ջանքերը երկկողմ գործընկերության զարգացման համար։
.jpg)
Նախագահ Ֆերդինանդ Մարկոս Կրտսերը հայտնել է Ֆիլիպինների կառավարության պատրաստակամությունը՝ ՀՀ-ի հետ հարաբերությունները խորացնելու և զարգացնելու ուղղությամբ։