Եվրոպական «CIFE» ինստիտուտը հայտարարում է մագիստրոսական կրթական ծրագրի համար հայտերի ընդունումը
Բարձրագույն կրթության և հետազոտության եվրոպական CIFE ինստիտուտը հայտարարում է «Executive Master in EU Studies» մագիստրոսական կրթական ծրագրերի շրջանակում հայտերի ընդունում, այդ թվում՝ հայաստանյան ուսանողների համար։
Կրթական ծրագիրը հիբրիդային է՝ առկա և առցանց ձևաչափերով: Ծրագրի տևողությունը 2 տարի է, դիմումներրի վերջնաժամկետը՝ 2025 թվականի սեպտեմբերի 5-ը:
Ծրագիրն առաջարկում է՝
- միջառարկայական և ապագային միտված մոտեցում,
- հիմնարար գիտելիքներ ԵՄ-ի մասին՝ կենտրոնանալով արդի հիմնախնդիրներին,
- հետազոտական և մեթոդաբանական հմտություններ՝ լավագույն ակադեմիական պրակտիկաների հիման վրա,
- համապարփակ ուսուցում՝ մասնագիտական հմտությունների ձևավորման նպատակով,
- բացառիկ անհատական խորհրդատվություն ֆակուլտետի միջազգային անձնակազմի կողմից։
Ծրագրերին դիմելու կարգի հետ կապված առավել մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ հետևյալ հղմամբ: