Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահը Փաշինյանին շնորհավորել է տարեդարձի առթիվ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) կոլեգիայի նախագահ Բակիտժան Սագինտաևը շնորհավորել է Հայաստանի Հանրապետության վարչապետ, Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի անդամ Նիկոլ Փաշինյանին 50-ամյա հոբելյանի առթիվ։
Շնորհավորական ուղերձում, մասնավորապես, ասված է. «Դուք նշանակալի ներդրում եք ունենում Եվրասիական տնտեսական միության տարածքում կառուցողական և փոխշահավետ համագործակցության ամրապնդման գործում»:
Բակիտժան Սագինտաևը Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և անձամբ իր անունից Նիկոլ Փաշինյանին մաղթել է քաջառողջություն և հետագա ձեռքբերումներ՝ ի բարօրություն Հայաստանի և նրա քաղաքացիների, նշվում է ԵՏՀ հաղորդագրության մեջ։