հինգշաբթի, մայիս 8
8 / 5 / 2025
Եթե հարցուպատասխանը երեկ լիներ, կառավարության անդամներն ԱԺ պետք է գային նավով. Արթուր Խաչատրյան

Եթե հարցուպատասխանը երեկ լիներ, կառավարության անդամներն ԱԺ պետք է գային նավով. Արթուր Խաչատրյան

«Եթե հարցուպատասխանը երեկ լիներ, Կառավարության անդամները ԱԺ պետք է գային նավով։ Եթե այսպես շարունակվի, կարծում եմ՝կառավարությունը բյուջեով պետք է պահանջի, որ  իրեն ուղղաթիռ տրամադրեն, քանի որ ճանապարհները գնալով դառնում են անանցանելի», խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը:

Ընդդիմադիր պատգամավորը շեշտեց՝ այս իշխանություները հպարտանում են, որ շատ ճանապարհներ են վերանորոգել։

«Այդքան ճանապարհ որ վերանորոգել եք,  դրանցից քանի՞սն եք կրկնավերանորոգել: Մեր փողոցը վերանորոգել եք, հետո մի հատ փոսալցում եք արել, հիմա մի հատ էլի փոսալցում պետք է արվի, որ վերջում զզվեք՝ էլի վերանորոգեք: Խնդրում եմ ասել՝ այդքան ճանապարհ կառուցելուց ինչքա՞ն գումար եք մսխել»,- հետաքրքրվեց Խաչատրյանը:

 ՏԿԵ նախարար Դավիթ Խուդթյանն էլ պատասխանեց. «Զրո ճանապարհ է մսխվել: Մենք ոչ միայն վերանորոգում ենք ճանապարհները, այլև զրոյից նոր ճանապարհ ենք կառուցում: Առիթ ունեցեք և այցելեք Նռնաձոր, որտեղ ճանապարհի կառուցման համար հատկացրել ենք 2.5մլդ դրամ գումար»։

  • Կիսվել: