Ես 2018 թվականից հետո որևէ գույք ձեռք չեմ բերել. Անահիտ Ավանեսյանի պարզաբանումը
Ես 2018 թվականից հետո որևէ գույք, բաժնետոմս, շահաբաժին կամ ավտոմեքենա ձեռք չեմ բերել, այլ հակառակը` վաճառել եմ մինչև 2018թ. ունեցածս գույքը և այդ գումարը դրված է բանկում` որպես ավանդ: Այս մասին իր էջում գրել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ անդրադառնալով իր ունեցվածքի մասին «Ժողովուրդ» օրաթերթի հրապարակմանը։
«Այս ամենը հստակ հայտարարագրված է, բավական է ստեր թողարկելով` ձեզ օրաթերթ հորջորջեք: Հա ու չեմ նեղվում, որ տիկին Թովմասյանի չափ շնորհք չեմ ունեցել 3 բնակարան գնելու»,– նշել է նա։