կիրակի, հունիս 7
7 / 6 / 2026
Երթևեկության կանոնների խախտումների վարչական վարույթներին վերաբերող օրենքում լրացումներ կկատարվեն

Երթևեկության կանոնների խախտումների վարչական վարույթներին վերաբերող օրենքում լրացումներ կկատարվեն

Գործադիրի հավանությանն է արժանացել «Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Նախագծով առաջարկվում է Օրենքի 7.1-ին հոդվածով նախատեսված իրավախախտումների գործերով վարույթի առանձնահատկությունները վերաբերելի դարձնել նաև ՀՀ-ում հաշվառված տրանսպորտային միջոցներով «Օտարերկրացիների մասին» օրենքով սահմանված՝ օտարերկրացի համարվող և ՀՀ-ում կացության կարգավիճակ չունեցող անձանց կողմից կատարված և Օրենքով քննության ենթակա գործերով կայացված վարչական ակտերին:

  • Կիսվել: