Երևանում տեղի կունենա «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 4-րդ Գլոբալ ֆորումը
2022թ-ի դեկտեմբերի 12-13-ին Երևանում տեղի կունենա «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 4-րդ Գլոբալ ֆորումը՝ «Ցեղասպանության կանխարգելումը նոր տեխնոլոգիաների դարաշրջանում» խորագրով:
Ֆորումը նվիրված է նոր տեխնոլոգիաների դարաշրջանում ցեղասպանության կանխարգելման հարցին։ Այն կանդրադառնա ցեղասպանության կանխարգելման գործում նոր տեխնոլոգիաների կիրառման մարտահրավերներին, հնարավորություններին և հեռանկարներին: