հինգշաբթի, հունիս 5
5 / 6 / 2025
Երևանում «Mercedes-Benz» է այրվել, վարորդն ու ուղևորը հոսպիտալացվել են

Երևանում «Mercedes-Benz» է այրվել, վարորդն ու ուղևորը հոսպիտալացվել են

Հունիսի 3-ին, ժամը 11:30-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Շիրակի փողոցում այրվում է ավտոմեքենա, կա տուժած։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:42-ին, մարվել՝ 12:01-ին: Այրվել է «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենա: Վարորդը և ուղևորը տեղափոխվել են բժշկական կենտրոն։ 

  • Կիսվել: